Որոնում

219

1. Ներիր Դու իմ անցած օրերը,
Որ ապրել եմ ես առանց Քեզ,
Ոչինչ չեմ կարող մոռանալ ես,
Ների՛ր մեղավորիս, ների՛ր։

Տե՜ր իմ, ների՛ր, խնդրում եմ Քեզ,
Ինձ հետ եղիր ընդմիշտ։

2. Ների՛ր թերահավատությունս,
Եվ անհավատ հոգուս ների՛ր,
Մեղքերով բեռնավորված միտքս
Ների՛ր, սիրովդ ինձ ծածկիր։

3. Ների՛ր, թեկուզ անարժան եմ ես,
Որ  սերդ չեմ գնահատում,
Որ Դու այդքան մեծ սիրով լի ես,
Խաղաղություն ես պարգևում։

4. Ների՛ր տառապանքներիդ համար,
Որ Իմ փոխարեն կրեցիր,
Ների՛ր անարժան կյանքիս համար,
Իմ ծանր մեղքերս ների՛ր։

5. Ներիր և Քո լույսը տարածիր
Իմ փշոտ ճանապարհի վրա,
Քո հավատարիմ ձեռքը մեկնիր,
Որ ես քայլել կարողանամ ։