Որոնում

220

1. Աչքերս հաճախ արցունքով են լցվում,
Տխրությունն է պատում ինձ հանկարծ,
Եվ կարծես թե այդ անզոր վիճակում
Կորցնում եմ ուրախությունս անդարձ։

Ուզում եմ բերել իմ սիրտն Հիսուսին
Եվ աղերսել Նրան՝ Տեր ինձ օգնիր,
Կորչում եմ այս կյանքի ճանապարհին,
Տեր Հիսուս, խնդրում եմ, ազատիր։

2. Հարազատներս հաճախ չեն հասկանում
Իմ հոգու ցավալի վիճակը,
Ոչ մեկն ինձ օգնել չի կարողանում,
Շատ դժվար է այսպես ապրելը։

3. Օ՜, իմ Աստված, ես Քեզ եմ աղերսում,
Գթա իմ հոգուն խեղճ ու տանջված,
Եվ ես կփրկվեմ միայն այն դեպքում,
Երբ դեպ ինձ մեկնես ձեռքդ խոցված։

4. Ազատիր ինձ բոլոր տանջանքներից
Եվ մաքրիր մեղքերից իմ հոգին,
Տուր որ գոհությամբ  իմ սրտի խորքից
Փառաբանեմ Քեզ, Հիսուս Փրկիչ։