Որոնում

221

1. Իմ տխրության ժամին,
Երբ խավար է միտքս,
Փորձության պահերին
Երբ տրտում է սիրտս,
Ծնկելու եմ գնում
Փրկչիս ոտքերի մոտ,
Ոտքերն եմ համբուրում,
Խաղաղություն գտնում։

2. Երբ դժվարության մեջ
Արցունքն է ինձ խեղդում,
Շփոթվում եմ անվերջ
Եվ ելքը չեմ գտնում,
Նորից եմ ես գնում
Փրկչիս ոտքերի մոտ,
Ոտքերն եմ համբուրում,
Որ էլ չզգամ կարոտ։

3. Բայց գիտեմ ես Մեկին՝
Հավասարը չունի.
Սիրում է ամենքին
Հարուցյալ Հիսուսն իմ։
Ես Նրան եմ գնում
Բոլոր ցավերիս մեջ
Եվ հանգիստ եմ գտնում
Մշտական և անվերջ։