Որոնում

224

1. Աչքերս եմ բացել Քրիստոսի խաչի տակ
Ու թափել արցունքներ մեղքերի թողության:
Նայվածքդ լռին աչքերիս մեջ սուզվում,
Ասում է՝ սիրելիս, զղջումդ եմ ուզում։

      Ի՞նչ իմանայի, որ փնտրում ես ինձ
      Ու միացնում ես բաժան սրտերին,
      Հիմա փակ սրտիս փեղկերն եմ բացում
      Ու խաչիդ առջև սիրտս դատարկում։

2. Աշխարհում այս մեծ չգտա մի դուռ,
Բարիք չհասավ այս կյանքում մի բուռ,
Մարդիկ չեն կարող վշտերս ամոքել,
Նրանցից հաճախ զրկանք եմ կրել։

3. Քո կյանքն ես կապել փշրված սրտիս հետ,
Անպտուղ անցած օրերին իմ խենթ,
Ահա մարում ես պարտքերն իմ բոլոր
Քո սուրբ արյունով, անմեղ արյունով:

4. Հիմա չեմ կարող առանց Քեզ ապրել
Ու Քեզնից հեռու ուրիշ սեր փնտրել,
Դու ես սկիզբը և վերջը իմ կյանքի,
Այս է լուծումը գալիք օրերի: