Որոնում

226

1. Տեր իմ Ամենակալ,
Ամենքի Տիրակալ,
Գործիր սիրովդ անհուն
Մարդկային սրտերում։

Հիսուս, կյանքիս Փրկիչ,
Դու միակ Արարիչ,
Հոգիս Քեզ մոտ միայն
Կհանգչի հավիտյան։

2. Թշվառացած ,հոգնած,
Ունայն կյանքից զզված,
Ահա, Քեզ եմ դիմում,
Որ փրկես մեղքերից։

3. Գիտեմ` շատ ես տանջվել
Ու ինձ համար խաչվել,
Քո թափած արյունով
Ինձ կյանք ես պարգևել։

4. Քո սուրբ ձեռքը մեկնիր,
Ընկածիս վեր հանիր,
Եթե ոչ` կընկղմվեմ,
Ուժասպառ կլինեմ։