Որոնում

227

        ՀԵ 96, Էլմ. 126
1. Ո՜վ խաչյալ Փրկիչ Քրիստոս,
Որ սիրող ես իմ հոգվույս,
Թող այն ջուրը և արյուն,
Որ կողեդ, Տե՛ր, կվազեն,
Հոգիս ամեն մեղքերեն
Մաքրելով` զիս բժշկեն։

2. Արցունքներս թեև վազեն
Իմ աչքես առատապես,
Ո՜հ, կարող չեն զիս սրբել
Իմ մեղքես և զիս մաքրել,
Այլ, Փրկիչ իմ, Դուն միայն,
Դուն կրնաս մեղքերս քավել։

3. Երբ հատնի իմ շունչը, Տե՛ր,
Երբ մահվամբ աչքերս գոցեմ,
Ո՜վ խաչյալ Փրկիչ Քրիստոս,
Երբ ես Քո առջիդ կայնիմ,
Տո՜ւր ինծի, Տե՛ր, կաղաչեմ,
Որ գրկիդ մեջ ես հանգչիմ։