Որոնում

228

1. Թևերդ, Տեր իմ, թող ըլլան
Ինձ հովանի և ապաստան,
Հոն բնակիմ ես անվրդով՝
Զերծ վտանգե և ապահով։

2. Այս աշխարհի կյանքի շրջան
Լի է վախով ամեն վայրկյան,
Թևերուդ տակ միայն, ով Տեր,
Կրնամ ապրիլ ես անվեհեր։

3. Արյուն, քրտինք հոսեն ճակտես,
Կը հալածվիմ ոսոխներես,
Կուզեմ գտնել անձիս հանգիստ,
Թևերուդ տակ, խնդրեմ, առ զիս։

4. Գողգոթայի սարին վրան
Լացող աչքերս թող Քեզ տեսնեն,
Տեր իմ, խաչին շուքովը ես
Թող պաշտպանվիմ իմ մեղքերես։

5. Տեր, տարածե թևերդ իմ վրաս,
Անոնք ըլլան թող ինձ վրան,
Մինչև վերջին րոպեն կյանքիս
Թևերուդ տակ հանգչի հոգիս։