Որոնում

230

1. Մեր մեջ ամեն ինչ նոր է արդեն,
Սուրբ է, գեղեցիկ, հասարակ,
Հիսուսն է խոսում մեր նոր սրտեն
Ու մեզ միշտ տալիս հաղթանակ:
          Լսու՞մ եք, բախում է ձեր սիրտը, քար սիրտը,
          Մեր Տերը Իր սիրո մուրճով,
          Որ բացեք, որ բացեք, ձեր սիրտը, քար սիրտը,
          Եվ Տերը մտնի Իր փառքով:

2. Սիրով է տարել Տերն Իր խաչը
Եվ մեզ պատվիրել խաչ տանել,
Լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք Իր կանչը.
<<Եկեք ինձ, ինչու՞ եք կանգնել>>:
          Դե գնա, դե գնա, մի կանգնիր, խեղճ հոգի,
          Բաց գիրկը օրհնյալ Հիսուսիդ,
          Հիշի՛ր, որ սիրում է, ներում է քեզ, հոգի,
          Վստահիր Քեզ կանչող Փրկչիդ:

3. Ուզում եմ վստահել Քեզ, իմ Տեր,
Բայց չի հերիքում հավատքս,
Փրկիր ինձ, փոխիր ինձ, իմ Հիսուս,
Գիտեմ ձեռքումդ է իմ կյանքը:
          Գալիս եմ, գալիս եմ, ձեռքդ տուր, իմ Հիսուս,
          Եվ բուժիր բազում վերքերս,
          Լոկ Քեզ մոտ, լոկ Քեզ մոտ կլինեմ ես հանգիստ,
          Մաքրիր Դու նաև մտքերս:

4. Հոգուդ կրակը իմ մեջ վառիր,
Թող ջերմանա սառը սիրտս,
Սուրբ Հոգուդ զորությամբ ինձ օգնիր,
Անձս ուրացած խաչիդ գամ:
          Դու օգնիր, Դու օգնիր, հարեհաս, իմ Փրկիչ,
          Հոգուդ զորությամբ ինձ օգնիր,
          Ինձ հույս տուր,ինձ լույս տուր, 
                                    հավատք տուր ու սեր տուր
          Գթառատ, առատ իմ Հիսուս:

5. Ուզում եմ անվերջ Քեզ մոտ լինել,
Ոտքերիդ մոտից չհեռանալ,
Ուզում եմ սիրտս Քեզ նվիրել,
Եվ Քո սուրբ խորանդ դառնալ:
          Ընդունիր իմ սիրտը, չար սիրտը, քար սիրտը,
          Փոխիր այդ սիրտը, նորը տուր
          Որ հոգուդ, Սուրբ Հոգուդ, սուրբ սերը իմ Հիսուս
          Սրտիս մեջ բանա սուրբ աղբյուր: