Որոնում

231

1.Այնպես պատահեց, որ ինքս մի օր
Հոգով դարերի խորքը գնացի,
Զարմանահրաշ ու արտասովոր
Մի տեսարանի ես հանդիպեցի.
Սևասիրտ մարդիկ՝ տեսքով այլայլված,
Հիսուսին էին տանջում կատաղի։

2.Եվ այնքան անգութ, այնքան գազազած
Չարչարում էին, ծաղրում անտեղի,
Իսկ Նա լուռումունջ,իր խաչն ուսին,
Մեկի օգնությամբ սարն էր բարձրանում,
Հաճախ էր ծնկում Նա ճանապարհին,
Այդպես  տանջվելով` սարն էր բարձրանում։

3.Ու շատ ցանկացա ես նրան օգնել,
Նրա հետ խաչը Գողգոթա հանել
Եվ, մոռանալով ամեն-ամեն ինչ,
Նրա հետ մինչև Գողգոթա հասնել։
Ուզեցի ասել. <<Ո՛վ կյուրենացի,
Թող խաչը հիմա ես ինքս տանեմ։

4.Գիտցիր՝ ցավող կա քեզանից բացի,
Ուզում եմ Փրկչիս բեռը ես տանել>>։
Սակայն թշվառս երբ որ  սթափվեց
Սիրտս կեղեքող այդ տեսարանից,
Իսկույն պատկերը հիմնովին փոխվեց,
Գթություն էի հայցում Հիսուսից։
Ծնկած խաչի տակ, ձեռքերս պարզած
Ասում էի՝ օգնիր, Փրկիչ իմ, Աստված։