Որոնում

233

1. Փակ դռները շարունակ ուշ ժամին
Ո՞վ է թակում,(2)
Ներսից պատասխան չեն տալիս կրկին,
Ո՞վ է անվերջ թակում։

Այդ քո Փրկիչն է դռան մոտ կանգնած,
Սրտիդ դուռն է թակում կամաց,
Նա կազատի քեզ վիճակից կորսված,
Միայն թե՝ սիրտդ բաց։

2. Սիրտդ դատարկ է, բայց լսվում է ձայն,
Ո՞վ է թակում,(2)
Հանգել է լույսդ մխիթարության,
Ո՞վ է անվերջ թակում։

3. Սուրբ Հոգու ձայնը դու չես լսում դեռ,
Ո՞վ է թակում,(2)
Բայց այդ կանչը չի դադարում երբեք,
Ո՞վ է անվերջ թակում։

4. Թակոցն լսվում է ուժգին ավելի,
Ո՞վ է թակում,(2)
Մեղավոր, դարձի եկ, ապաշխարիր,
Ո՞վ է անվերջ թակում։