Որոնում

235

      Էլմ. 339
1. Կհանձնվիմ Քեզ, Հիսո՜ւս իմ,
Կուտամ հոժար կյանքս բոլոր,
Կսիրեմ Քեզ, կվստահիմ,
Դու ես իմ կյանքս ամեն օր։

    Քեզ կհանձնվիմ,
    Քեզ կհանձնվիմ,
    Անպայման, օրհնյա՜լ Փրկի՛չ իմ,
    Քեզ կհանձնվիմ:

2. Կհանձնվիմ Քեզ, Փրկի՜չ իմ,
Ոտիցդ առջև եմ ահա,
Հաճույքն աշխարհի ձգած եմ,
Ա՛ռ զիս, Հիսո՛ւս, ա՛ռ հիմա։

3. Կհանձնվիմ Քեզ, Հիսո՜ւս իմ,
Հետ այսու ես Քուկդ եմ լոկ,
Սուրբ ներկայությամբդ թող լեցվիմ,
Իմս ըլլալդ գիտնամ իրոք։

4. Կհանձնվիմ Քեզ, Հիսո՜ւս իմ,
Ինչ որ ունիմ, առ Քեզի,
Շնորհք և ուժ Քեզմե կընդունիմ,
Օրհնությունդ ալ՝ վրաս հանգչի։

5. Կհանձնվիմ Քեզ, Հիսո՜ւս իմ,
Կզգամ արդ հուրն սրբազան,
Լման փրկությամբդ կը հրճվիմ,
Փա՜ռք, ո՜հ, փա՜ռք Քո սուրբ Անվան։