Որոնում

236

1. Հույսի աղբյուր ես Դու, Քրիստո՛ս,
Հանգիստն ես մեզ ուրախություն բերող,
Դու ցնծություն ես՝ մեզ կյանք տվող,
Փափագն ես՝ երջանկության հասցնող։

     Քեզ վրա մենք հույս ենք դնում,
     Մեր կյանքը մենք Քեզ ենք հանձնում
     Եվ Քեզ ենք մեր հայացքն ուղղում,
     Վեր՝ դեպ երկինք։

2. Ինչպե՞ս կարող ենք չգնահատել
Այն սերը, որ երկնքից ես բերել,
Խոնարհությամբ երկնից ճամփա բացել,
Իմաստություն և շնորհք ես տվել։