Որոնում

243

1. Եթե ահեղ փորձության օրերին
Սիրտդ դողա վախի մեջ ընկած,
Հիշի՛ր, թե Տերն ինչպես չարչարվելիս
 Տառապեց և Իրեն չխղճաց:
Հիշի՛ր՝ Նա ինչպես Իր խաչը տարավ,
Հիշի՛ր՝ ինչքան կրեց ցավ ու վիշտ,
Ինչպես խաչված տեղից խոնարհությամբ
Մեղավորներիս ներեց ընդմիշտ:
          Նրան պետք է միշտ փառաբանեմ,
          Նրան գովեմ Իր շնորհքով,
          Տուր որ, Աստված իմ, ամեն բան թողնեմ
          Եվ ուրախ լինեմ միայն Քեզնով:

2. Բայց մի՛ մտածիր հանկարծ, իմ ընկեր,
Թե արդեն հասել ես երկնքին,
Ի՞նչ է մեզ սպասում, մենք չգիտենք,
Գալիքում մեզ ի՞նչ կհանդիպի:
Գիտենք, որ Հիսուսը փորձում է մեզ,
Որ սրբության հասնենք լիովին,
Բայց երկրային արհավիրքների մեջ
Կմնա՞նք արդյոք հավատարիմ:
          Քրիստոս, Քո անսահման սիրով
          Օգնիր մեզ ամեն բան տալ,
          Միշտ Քո օրինակին հետևելով՝
          Մարդկանց փրկության ճամփան ցույց տալ:

3. Կարող է ընտանիքից բաժանեն քեզ,
Որ առ Աստված հավատքդ կոտրեն,
Կարող է հետո շատ խիստ փորձվես,
Հիշիր՝ Տերն կարող է դրանք վերցնել:
Հիշիր՝ Տերը տալիս է զորություն
Ամեն փորձության մեջ այս կյանքի,
Եթե լինես աղոթքի մեջ դու արթուն,
Չի թողնի Նա քեզ և չի կորցնի:
          1-ին և 2-րդ տների կրկներգերը