Որոնում

246

1. Հոգուս կարոտն ես, ո՜վ Սուրբ Հոգի,
Քո կրակովը սիրտս կհալի,
Եկո՛ւր այսօր, ո՜վ Սուրբ Հոգի,
Բնակի՛ հավետ մեջն իմ սրտի:

      Լեցո՛ւր այսօր, հիմա լեցո՛ւր
      Սուրբ կրակովդ իմ սիրտ,
      Վառե՛, այրե՛, մաքրե այսօր
      Իղձերս, կիրքերս անխնա բոլոր:

2. Հոգուս մեջ եղիր, ո՜վ Սուրբ Հոգի,
Թող սրտիս մեջ կրակդ բռնկվի,
Կարոտ եմ Քեզ, ո՜վ Սուրբ Հոգի,
Եկո՛ւր, լեցո՛ւր սիրտս խղճալի:

3. Թող կյանքս լինի, Տե՜ր իմ Աստված,
Սուրբ Հոգիովդ միշտ բռնկված,
Սիրո կենաց մի վառարան,
Որ մարդ տեսնե պատկերդ իմ վրա: