Որոնում

248

       ПВ 1461 
1. Ձեզ հետ լինել կուզենք
Երկնային բարձունքներում,
Հագուստը ձեր ճերմակ`
Պահպանած առհավետ։
Եվ տեսնել մենք կուզենք
Ոչ միայն երկրի վրա,
Այլև տեսնել կուզենք
Հարսանյաց օրը Սուրբ Տիրոջ հետ։

2. Ձեզ տեսնել մենք կուզենք
Երկնային բարձունքներում՝
Ժառանգած անթառամ
Պսակը մեծ փառքի:
Եվ տեսնել մենք կուզենք
Լուսափայլ ձեր հագուստը,
Թող Տերը պահպանի,
Որ ցույց տաք Իր լույսը ձեր կյանքով։

3. Ձեզ տեսնել մենք կուզենք
Երկնային բարձունքներում`
Ճերմակ հանդերձ հագած,
Պտղաբեր, լի կյանքով։
Խոսքն ամուր պահեցե՛ք
Կյանքի բոլոր օրերում
Եվ այդ սուրբ վիճակում
Պաշտեցե՛ք Հիսուսին սուրբ սրտով։