Որոնում

250

1. Անպտուղ և այրող անապատով
Գնում եմ հայրենիքն իմ,
Քայլում եմ նեղ, փշոտ արահետով,
Իմ առաջնորդն է Սուրբ Հոգին։

2. Իսկ եթե հանկարծ ծածկվի արևը,
Եվ մութ գիշեր պատի երկրին,
Ինչքան էլ թանձր լինի խավարը,
Ճամփիս  լույս կտա Սուրբ Հոգին։

3.Եթե թշնամիներն ամբոխներով
Այս բարդ կյանքի ճանապարհին
Սպառնան մահվան կրակոտ նետերով,
Նրանց կհաղթի Սուրբ Հոգին։

4.Իսկ եթե հանկարծ մնամ ես մենակ
Այս բարդ կյանքի ճանապարհին,
Թեև  ինձ լքեն ընկեր, հարազատ,
Ինձ հետ կմնա Սուրբ Հոգին։