Որոնում

254

1. Ժամ աղոթքի, ժամ աղոթքի,
Աստծուց ես տրված կյանքում,
Պայքարի մեջ դաժան կյանքից
Դու ինձ վեր ես բարձրացնում։

Մութ գիշերին չեմ քնում
Եվ ծունկի եմ ես իջնում,
Ու հոգով Աստծո հետ եմ խոսում.
<<Օ՜, իմ երկնային Փրկիչ,
Քո հզոր ձեռքը մեկնիր,
Օգնիր ինձ, ուժասպառ եմ լինում>>։

2. Դրսում փչում է խիստ քամին,
Սպառնում է սաստիկ ձայնով,
Եվ այդպիսի մի փոթորիկ
Հաճախ է սրտիս տիրում։

Այդ պահին պարզ տեսնում եմ
Իմ ոչնչութչունը ես,
Կոտրված խնդրում եմ Հիսուսին.
<<Օ՜ իմ Աստված, գիտես Դու`
Ի՜նչ մեծ վիշտ կա իմ հոգում,
Ազատիր ինձ այս մեծ տանջանքից>>։

3. Աստված իմ, ես այս երկրի վրա
Անհոգ ապրել չեմ ուզում,
Թեկուզ միշտ լինի փոթորիկ
Կյանքիս գալիք օրերում։

Միայն խնդրում եմ մեկ բան՝
Միշտ ներկայությունդ զգամ
Եվ, Քո հզոր ձեռքը մեկնած ինձ,
Իմ առջևից Դու քայլես,
Ինձ Քո սիրո մեջ պահես,
Պատերազմում հաղթություն տաս ինձ։

4. Օ՜, աղոթք փառաբանության,
Գոհությունից  վառվում  եմ,
Ինձ լցնում ես ուրախությամբ,
Քեզանով ես ապրում եմ։

Երբ փոթորիկների մեջ
Շփոթված ընկնում եմ ես,
Իմ Աստծուն եմ ես աղաղակում։
Աղոթքս լսում է Նա
Եվ ինձ լցնում գոհությամբ,
Աղոթքով նոր կյանք եմ ստանում։