Որոնում

256

1. Որտե՞ղ ես թափառում, դժբախտ որդի՛
Քո հայրենի տնից հեռացած,
<<Վերադարձիր>>,- հնչում է մի ձայն միշտ,
Որ կանչում է քեզ տուն հայրական։

Վերադարձի՛ր, ես քեզ կընդունեմ,
Վերադարձի՛ր, մեղքդ կվերցնեմ,
Սպիտակ հանդերձ նորից կհագցնեմ
Եվ մեծ ընթրիքին քեզ կտանեմ։

2. Ո՞ւր ես թափառում, կորցնում ժամանակ՝
Իզուր վատնելով քո ուժերը,
Ես մեռա խաչի վրա քեզ համար,
Վերադարձիր, կվերցնեմ բեռդ։

3.Ո՞ւր ես թափառում խավար գիշերով,
Միայնակ, առանց հարազատի,
Վերադարձիր քո տունը լուսավոր,
Կգտնես հանգիստ քո վշտերից։

4. Որտե՞ղ ես թափառում, սոված որդի,
Գիշերվա ցրտի, խավարի մեջ,
Վերադարձիր այդ անպտուղ երկրից,
Իմ գրկի մեջ Ես քեզ կընդունեմ:

Վերադարձի՛ր, Ես քեզ կընդունեմ,
Վերադարձի՛ր, քեզ գիրկս կառնեմ,
Սպիտակ հագուստ նորից կհագցնեմ
Եվ մեծ ընթրիքին քեզ կտանեմ։