Որոնում

257

1. Ով սուրբ Արարիչ, Քո եկեղեցում
Իմ թշվառ հոգուն կյանք ես պարգևում,
Քրիստոնյա եմ արդ հոգիս է ցնծում,
Ամբողջ Երկրի վրա իմ երգն է հնչում։

Երբ Քո մեջ եմ ես,
Իմ մեջ ես, Տեր, Դու,
Երբ Քեզ հետ եմ ես,
Ինձ հետ ես, Տեր, Դու։

2. Տեր Հիսուսը այս կյանքի պայքարում,
Ամեն մի քայլում ինձ է ուղեկցում,
Իսկ ճանապարհին, թե հանկարծ հոգնեմ,
Այնժամ այս ծանոթ երգը կերգեմ։

3. Երբ Քեզ համար, Տեր, ինձ դատապարտեն,
Թեկուզ անծանոթ ափեր ուղարկեն,
Գիտեմ, այնտեղ էլ Քեզ կվայելեմ,
Հեռավոր երկրում այս երգը կերգեմ։

4. Հիսուսն է իմ մեջ, ուրախ եմ որքան,
Ես՝ հոգով Նրան՝ կապված հավիտյան,
Արդ քրիստոնյա եմ, մենակ չեմ կյանքում,
Ամբողջ երկրի իմ երգն է հնչում ։