Որոնում

258

1. Հզոր Աստված խաղաղության, սքանչելի՜ Տեր Հիսուս,
Դու` պատվավոր Խորհրդական, Հայր սիրո և գթության:
    Այցելի՛ր ինձ, որ բորբոքվեմ Հոգուդ կրակով անշեջ,
    Իմ գնացքը Դու հաստատի՛ր Քո ոսկեձույլ խոսքի մեջ:

2. Դու ես Աստվածն Աբրահամի, Իսահակի, Հակոբի,
Նաև` կանչված այն ընտրյալի, ով սրտանց Քեզ կպաշտի:
    Թույլ տուր, Հիսո՛ւս, Հայր երկնային, որ փարվեմ ես Քո կրծքին,
    Քեզ հետ ձուլվեմ և վայելեմ Քո սերը աստվածային:

3. Լա՛յն բաց արա իմ աչքերը, որ հրաշքներդ տեսնեմ,
Վստահաբար, հաստատակամ Քո հետևից միշտ քայլեմ:
    Տե՜ր, ողորմի՜ր, որ Գառնուկի խնջույքին ներկա լինեմ,
    Սուրբ անունդ իմ շուրթերին` երգեմ ու փառաբանեմ:
 
Youtube ♪♫ ➤