Որոնում

259

1.Էլ չկա հույս ինձ համար,
Չկա հույս երանելի,
Ա՜խ, ես ինչքան դժբախտ եմ,
Եվ  առանց Քեզ՝ վշտալի։

 Ով Հիսուս, լույս աշխարհի,
Քեզ կանչում եմ, Բաղձալիս,
Ծանր է կյանքս, մեղսալի,
Բոլոր մեղքերս  ներիր։

2. Քաղցրությամբ ինձ մոտ եկար,
Իմ սրտի մեջ տեղ գտար,
Ա՜խ, ես ինչքան ուրախ եմ,
Երջանիկ ու խաղաղ եմ։

Ազատվեցի ախտերից,
Կյանք ստացա ես նորից,
Նա չի թողնի երբեք ինձ՝
Այս է խոստումը վերից։

3. Երջանիկ եմ ես հիմա,
Տերս իմ մեջ կմնա,
Ու ես Նրան ուխտել եմ,
Որ բաժինս կատարեմ։

Ով Հիսուս, լույս աշխարհի,
Քեզ կանչում եմ, Բաղձալիս,
Համայն աշխարհ թող լսի`
Դու ես հույսը սուրբերի։