Որոնում

267

1. Սարի վրա մի լույս խաչ կա,
Խաչի վրա՝ Հիսուսն Արքա,
Կող ու ձեռքեր արյունլվա,
Եվ Ինձ հա մար, հենց ինձ համար Նա կողբա։

2. Խաչի վրայից տեսավ Տերը
Սիրտս խոցած սուր նետերը,
Իր Արյունով Նա ինձ սրբեց,
Մեղավորիս, մեղավորիս ներում շնորհեց։

3. Թողնեմ աշխարհն ծանր հոգսի,
Լինեմ զավակ Տեր Հիսուսի,
Քայլեմ ճամփան, չնայեմ ետ,
Խաչս է թեթև, խաչս է թեթև Հիսուսի հետ։

4.Իմ  մեջ դրեց Հիսուս Արքան
Իր Սուրբ Հոգին` սիրո, ներման,
Տիրոջ սերն է տիրում սրտիս,
Սիրով ներեմ, սիրով ներեմ ես ամենքին։

5. Տեր Հիսուսով ճամփաս հարթեմ,
Անձս Տիրոջս վստահեմ,
Գիտեմ, մի օր ես կգնամ,
Իմ Հիսուսին, իմ Հիսուսին կմիանամ։