Որոնում

27

1. Ահա տեսեք՝ Գառն Աստծո
Խաչին վրա, (2)
Արյուն թափեց վասն մարդոյ
Խաչին վրա, (2)
Ո՜հ, լսեցե՜ք գոչումն. <<Էլի,
Էլի, լամա՞ սաբաքթանի>>։
Տեսեք Փրկիչն, որ կմեռնի
Խաչին վրա, (2)

2. Տեսեք տարածյալ բազուկներն
Խաչին վրա, (2)
Արյունահոս կողն ու ձեռքերն
Խաչին վրա, (2)
Խավարեցավ լույսն արեգին,
Խավար պատեց զերկիր, զերկին,
Երբ որ Հիսուս հաղթեց դեւին
Խաչին վրա, (2)

3. Արդ գործն վսեմ կատարեցավ
Խաչին վրա, (2)
Մեծ հաղթություն Ինքն ստացավ
Խաչին վրա, (2)
Նվաղյալ աչքերն հերկինս ուղղած՝
Գոչեց. <<Ամենն է կատարյալ>>:
Հայնժամ, Հոգին առ Հայրն հանձնած,
Ո՜հ, մեռավ խաչին վրա։

4. Ա՜հ, ուր երթամ, պիտի պատմեմ`     
Զոհն Փրկչին խաչին վրա,
Կուրախանամ, երբ կլսեմ՝
Զոհ Փրկչին խաչին վրա։
Այո՛, հավետ այս է հավատքս
Հիմա եւ միշտ ու հավիտյան,
Թե պարգեւեց Հիսուսն ինձ կյանք
Խաչին վրա (2)։