Որոնում

270

1. Մեր ճամփան է միշտ փշոտ ու քարքարոտ,
Ա՜խ, մեր սրտերն են Քո սիրուն միշտ կարոտ,
Լքված էինք ու մոլորված աշխարհում,
Բայց մենք գտանք մեր փրկությունն ու մեր տուն։

      Թո՛ղ մեր սրտերում բորբոքվի կրակը,
      Որ չմարի Քո Սուրբ Հոգու ճրագը,
      Գործի՛ր Դու մեր սրտերի մեջ, ո՛վ Հիսուս,
      Որ իմանան՝ Դու ես մեր Տերը և Հույս։
     
2. Կա՞ աշխարհում, արդյոք, այսքան շատ մեծ սեր,
Կամ հոգատար ու տանջված այսպիսի Տեր,
Չեմ մոռանա Քո վերքերը, ի՛մ Հիսուս,
Կամ էլ խոցված Քո ձեռքերը, ո՛վ իմ Լույս։

3. Խաչի վրա գամեցիր մեր մեղքերը
Ու փշրեցիր մեր քարացած սրտերը,
Օտար էինք, հիմա դարձանք հարազատ,
Չենք վախենում, թեկուզ աշխարհն անի դատ։