Որոնում

274

1. Թող զիս լուսավորե
Փառքը Տեր Հիսուսի,
Անոր սրբությունն ու սերը
Հիանալի:

Տեր Հիսուսին ի՜նչ նվիրեմ`
Կյանքն ինծի տվավ,
Իմ սերը ինչպե՜ս ցուցնեմ,
Որ տեղս մեռավ։

2. Այս մեղքի աշխարհում, ավա՜ղ,
Կույր էի եղել,
Բայց գտավ զիս Հիսուսն այսօր
Կործանման տեղեն։

3. Իմ միտքս տամ Տեր Հիսուսին,
Խորհուրդներս բոլոր`
Անոր ճշմարտության խոսքին
Զիս նվիրելով։

4. Ժամանակս տամ Հիսուսին`
Հետևեմ Անոր,
Թող բոլոր օրերս լեցվին
Օգտակար գործով։

5. Հիմա պիտ Քեզի ծառայեմ
Հոգով և սրտով,
Իմ կյանքս Քեզի նվիրեմ
Ու ապրեմ Քեզմով։