Որոնում

276

1. Խաչի վրա վերջին անգամ
Ինձ համար էլ աղոթեցիր,
Գամված ափիդ անունս գրվեց,
Արյանդ շիթը մեղքերս մաքրեց։

      Ինչպե՞ս ապրեմ ես առանց Քեզ,
      Ռաբբի, Ռաբբի, Ռաբբի,
      Ինչպե՞ս ապրեմ ես առանց Քեզ,
      Այդ Քո սերն է, որ գտավ մեզ (2):

2. Ծնողներս ինձ ատեցին,
Անվանդ համար հալածեցին,
Ընկած էի ծեծված, լքված,
Ցավիս դրիր ձեռքերդ խոցված։

3. Հիմա մենակ, անօթևան
Քեզ եմ գալիս, ի՛մ Բարեկամ,
Ով ուզում է թող ինձ ատի,
Ես պիտ երգեմ՝ Հիսո՜ւս, արի՛։

4. Խաչի ճամփան ուր էլ տանի,
Միայն լինեմ Քեզ արժանի,
Հոգիս տալիս Ռաբբի կանչեմ,
Խոցված ձեռքիդ վրա հանգչեմ։