Որոնում

280

1. Թեկուզ տկար կերևնամ ես
Կամ խեղճ, տգետ մարդ մը վերջին,
Կամ <<մոլորված>> ըսեն ինծի,
Սուտ զրուցեն իմ հասցեին։

Բայց ես պիտի պատմեմ,
Օրհնեմ, սերդ երգեմ,
Չկա Աստծուց բացի
Կյանք, օրհնություն, լավ իմացիր։ (2)

2. Փոխարենն իմ հանցանքների,
Մատնեցիր Քեզ չարչարանքի,
Խոցոտվեցար ձեռքեդ, ոտքեդ,
Ճամփա բացիր ինձ նոր կյանքի։

Օգնիր Քեզի սիրեմ,
Օրհնեմ, սերդ երգեմ,
Չկա Աստծուց բացի
Կյանք, օրհնություն, լա՛վ իմացիր։ (2)

3. Նեղ և փշոտ ճամփա է սա,
Ճամփի վերջին Տերս տեսա,
Մեղմ խոսեցավ, ըսավ ինծի.
<<Քու փոխարեն չարչարվեցա>>։

Անվերջ պիտի պատմեմ,
Օրհնեմ, սերդ երգեմ,
Չկա Աստծուց բացի
Կյանք, օրհնություն, լավ իմացիր։ (2)