Որոնում

283

1. Իմ Փրկիչ սիրելի, խոսիր աղաչում եմ,
Քո խոսքի կարոտից երգում ու կանչում եմ:
Մի՛ լռիր, սիրելիս, իմ սիրտը հալչում է,
Ձայնիր ինձ, կանչիր ինձ, պատրույգս մարում է:

Կարոտ եմ Քո տեսքին,
Քո ձայնին, Քո խոսքին:
Ա˜խ, որքան եմ ուզում             
Լինել միշտ Քո կողքին:

2.Առանց Քո սուրբ սիրո ինչպե՞ս եմ ապրելու,
Ինչպե՞ս եմ առանց ջուր աճելու, ծաղկելու:
Հոգիս իմ շուրթերից միշտ Քեզ է կանչելու,
Իմ Աստված, մինչև ե՞րբ, որքա՞ն ես լռելու: