Որոնում

284

1. Տխրել էր հոգիս ամայության մեջ,
Արտասվում էի անվերջ ու անվերջ,
Բարի Հովիվը ինձ լուռ մոտեցավ,
Սրբեց աչքերս և սիրով ասաց. (2)

<<Գտնվեցիր դու, կորած Իմ գառնուկ,
Փնտրում էի Ես քեզ վաղուց, շատ վաղուց,
Կտամ Ես քեզ տուն և ուրախություն,
Որ չես ունեցել քո ամբողջ կյանքում>>։

2. Աչքերս բացեցի, տեսա Հիսուսին,
Տեսա Աստծո Գառին ու Լույսին,
Սուրբ Հոգին տիրեց, խավարը անցավ,
Գիշերվա մութը իսպառ վերացավ։ (2)

3.Երգը շուրթերիս ելա Գողգոթա,
Այնտեղ Հիսուսով փրկություն գտա,
Խաչի վրայից շշնջաց սիրով.
<<Մեռա քեզ համար, ապրիր ապահով>>։ (2)

4.Տերը թոթափեց իմ մեղքի բեռը,
Պարտված է արդեն չար անօրենը,
Երգեցի օրհներգ Իր մեծ հաղթության,
Հաղթանակ տարա արյունով Գառան։ (2)