Որոնում

285

1. Գնում եմ ես Հիսուսիս տես,
Որ երկնքում լույս է հագել,
Հոր աջ նստած բարեխոս է,
Ուշքը, միտքը միշտ այստեղ է:

          Երկրի վրա ճամփաս փուշ է,
          Բայց Քեզ գալը շատ անուշ է,
          Խիստ է ծակում փուշն աշխարհի,
          Թող արյունոտ հասնեմ Քեզի:

2. Հենվեմ վեմիդ, քաշեմ լուծս,
Դու ես միայն Տերս, հույսս,
Հալածանքը սիրով տանեմ,
Հալածողիս սիրեմ, ներեմ:

3. Տեր, ինձ դու տուր կարողություն,
Տանջանքի մեջ՝ համբերություն,
Ներիր գործած սխալներս,
Դու ներող ես, ներող, Տերս: