Որոնում

286

1. Ժամերը հաշված, քայլերը պատրաստ,
Հրեշտակներն են՝ բանակներ կազմած,
Հիսուսը նստած, Կյանքի Գիրքն առած,
Բացում է էջերն արյունով կնքված։

     Ալելուիա՜, (3)
     Տեր Հիսուսը լույս ամպերով երկիր կգա,
     Ալելուիա՜, (3)
     Արդարության առաջնորդը շուտով կգա։

2. Գրվա՞ծ է արդյոք անունդ այնտեղ,
Գրվա՞ծ է արդյոք այն Կենաց Գրքում,
Մաքրի՛ր քո անձը, մեղավո՛ր հոգի,
Տիրոջ վերքերը էլ մի՛ նորոգիր:

3. Հագի՛ր դու ճերմակ ու գոտիդ կապի՛ր,
Փեսան է գալիս, ե՛լ, դիմավորի՛ր,
Հրավեր ունես երկինք մտնելու,
Հիսուսն է գալիս՝ հարսին տանելու։