Որոնում

287

1. Մնայուն բան չունեմ երկրում,
Իմ մարմինս իմը չէ,
Հոգիս Տիրոջ տունն է գնում,
Հիսուս Տերը կկանչե:

          Հիսուս շինեց տուն երկնային,
          Ցանեց ճերմակ ծաղիկներ,
          Գործ ու գանձերս ճամբեմ երկինք
          Ու հետևից ես գնամ:

2. Ինձ չտվեց այս աշխարհը
Ո՛չ փրկություն, ո՛չ գանձեր,
Ինծի պիտի տիրեր մահը,
Թե Հիսուսը չգներ:

3. Հողեղեն էի, բայց շնորհքով
Դարձա հոգի երկնային,
Տեր կանչելով ու <<Հայր մերով>>
Գնամ իմ Տեր Հիսուսին:

4. Թեև ճամբաս փուշ է, քարոտ,
Ծանր խաչ կա իմ ուսին,
Բայց տուն ունեմ շողոտ-շաղոտ
Սրտումս ունեմ Հիսուսին: