Որոնում

288

1. Աշխարհում չունեի սուրբ սեր,
Սուրբ սեր տվիր, Հիսուս  իմ Տեր,
Աշխարհում չունեի սուրբ կյանք,
Սուրբ կյանք տվիր, Փրկիչ  իմ Տեր։

Ջրի վրայով քայլում եմ ես
Ու չեմ սուզվում Պետրոսի պես,
Զորությունդ է ինձ պահում,
Հոգիս դեպ Քեզ է  սավառնում։

2. Անգին սերդ ինձ կանչում է,
Ամենուրեք ինձ գտնում է,
Ոտքերիս տակ ջուրն ես հարթել,
Որ չսուզվեմ, գամ դեպի Քեզ։

3. Չեմ երկմտի, որ չսուզվեմ,
Քայլեմ վստահ ծովի վրայով,
Քեզանով ես պիտի փրկվեմ
Ու հասնեմ երկինք` Աստծուս մոտ։