Որոնում

290

1.Կուզեմ ապրել Քեզնով միայն,
Լսել Քո անուշ ձայն,
Մարդկանց պատմել միշտ բարձրաձայն
Լուրը փրկության:

    Դու իմ սրտում մաքուր վտակ,
    Սեր ես Դու բովանդակ,
    Կուզեմ ապրել Քեզնով միայն,
    Լսել Քո անուշ ձայն:

2.Հիսուս Փրկիչ, ներիր Դու ինձ,
Որ ապրել եմ ինձ համար,
Պարպիր ներսս,լցրու Հոգովդ`
Ապրեմ Քեզ համար:

3. Երկրավորից, մարմնավորից
Ձանձրացած Քեզ եմ գալիս:
Հոգևոր ու երկնային
Կյանք տուր իմ սրտին:

4.Օրհնյալ լինի գալդ, Փրկիչ,
Խավարից ինձ փրկեցիր,
Աղտոտված աննշանիս
Սպիտակ հագցրիր:

Youtube ♪♫ ➤