Որոնում

292

1. Երեկ ի՞նչ էի, ի՞նչ եղա այսօր,
Հարց կուտամ ձեզի, ի՞նչ եղա այսօր,
Անթիվ մեղքերով պղծված էի,
Բայց մաքրվեցա արյամբ Հիսուսի:

          Փա՜ռք Քեզ, Տեր Հիսուս,
          Որ զիս փրկեցիր
          Ու երկնից փառքիդ
          Ժառանգորդ ըրիր:

2. Երեկ ի՞նչ էի, ի՞նչ եղա այսօր,
Հարց կուտամ ձեզի, ի՞նչ եղա այսօր,
Չարին դրդումով հեռացած էի,
Հիսուս ըրավ զիս որդի սիրելի:

3. Երեկ ի՞նչ էի, ի՞նչ եղա այսօր,
Հարց կուտամ ձեզի, ի՞նչ եղա այսօր,
Որդի էի չարի, դժոխք կերթայի,
Հիսուս զիս ըրավ որդի երկնքի:

4. Երեկ ի՞նչ էի, ի՞նչ եղա այսօր,
Հարց կուտամ ձեզի, ի՞նչ եղա այսօր,
Անհույս ու դժբախտ մեղավոր մըն էի,
Բերկրությամբ կերգեմ սերն Հիսուսի: