Որոնում

293

1. Մեղքերովս, Տեր, ահա Քեզի կուգամ,
Կոտրած սրտով, Տեր, հիմա Քեզի կուգամ:
Տեր, շատ լավ գիտեմ, կտեսնես իմ սիրտս,
Մեղքերով ճնշված, մեղապարտ իմ սիրտս։

   Մեղքերովս, Տեր, ահա Քեզի կուգամ,
   Կոտրած սրտով, Տեր, հիմա Քեզի կուգամ։

2. Խիղճս կտանջե զիս ցորեկ-գիշեր
Եվ կամբաստանե Քու առջևդ, Տեր,
Կուզեմ ազատվիլ հոգեկան այս խռովքեն
Ու թիթեռի պես թեթև ըլլալ մշտորեն։
3. Ծարաված սրտով աղբյուրիդ կուգամ,
Քաղցած ու հոգնած, ահա Քեզի կուգամ,
Ճաշակել կուզեմ երկնային մանանայեդ
Ու խմել կենաց հավիտենական ջուրեն։

4. Քու հզոր ձեռքովդ վերցուր զիս տիղմեն
Եվ ազատե զիս մեղքի այս փոսեն։
Գողգոթայի խաչին վրա թափված արյամբ
Թողություն շնորհե, ով իմ Աստվածս օրհնյալ։

Youtube ♪♫ ➤