Որոնում

294

1. Մի ահավոր փոթորիկ է իմ շուրջը,
Շփոթված ու մոլորված է իմ ազգը,
Աղաչում եմ, Հիսուս Փրկիչ, ողորմիր,
Իմ հայ ազգին Քո երեսից մի՛ ձգիր:

2. Ա՜խ, իմ ազգը վիրավորված,լքված է,
Կոտրված ու ջախջախված մի եղեգ է,
Աղաչում եմ, Հիսուս Փրկիչ, ողորմիր,
Որ առկայծող մեր պատրույգը չմարի:

3. Վիշտն է տիրում, սուգը, լացը իմ ազգին,
Որբացել են մանուկները իմ ազգի,
Աղաչում եմ, Հիսուս Փրկիչ, ողորմիր,
Իմ հայ ազգի մանուկներին հայր եղիր:

4. Հողմից ծեծված, վշտից լացած է ազգս,
Ցավի վրա ցավ են տալիս իմ ազգին,
Աղաչում եմ, Հիսուս Փրկիչ, ողորմիր,
Իմ հայ ազգին Քո վերքերով բժշկիր:

5. Ով իմ ազգս, Քո հայացքը վեր հառիր,
Նայիր երկինք, Հիսուս Տերը կկանչի.
<<Եկեք ինծի բեռնավորված հոգնածներ,
Եվ Իմ ուրախությանս մեջ տեղ գտեք>>: