Որոնում

297

1. Ճամփաս լույս է, բայց քարքարոտ,
Առջևում կյանքի արոտ,
Քեզ գտնողը կյանք է գտել,
Դու Աստված ես փառավոր:

          Օրվա հացի կարոտ մնամ,
          Բոբիկ ոտքով ճանփաս գնամ,
          Միայն Տերս ինձ հետ եղիր,
          Ողորմիր Ինձ՝ Քեզ չուրանամ:

2. Դու ասացիր. <<Ես եմ ճամփան,
Ես եմ բարի Հովիվը >>:
Ապահով է հոտդ ամբողջ,
Չես խնայել կյանքը Քո:

3. Ասած խոսքդ սրտիս կպավ,
Էլ ո՞նց կանեմ ես չար բան,
Խաչիդ խորհուրդն ինձ բացեցիր,
Հեռու մնաց հին ճամփան:

4. Կյանքս խաղաղ, սիրտս ուրախ,
Հեռացել է ինձնից վախը,
Պարտվել է նույնիսկ մահը,
Տեր ջան, օրհնիր իմ ճամփան: