Որոնում

299

1. Կյանքի հաճույքներ շատ տեսա,
Բայց ուրախություն չգտա,
Հիսուս տեսավ թշվառ վիճակս,
Լցրեց սիրտս ցնծությունով:
Տեր Հիսուսի հետ, (2)
Հիսուսի հետ գնում եմ առաջ՝
Անվախ ու վստահ, խաղաղությունով,
Իրեն հնազանդվելով:
Առանց Իրեն չեմ կարող ապրել,
Առանց Իրեն չեմ կարող գործել.
Կյանքիս սկիզբը, նաև վերջը
Լինի միայն Ինքը։

        Ալելուիա՜, ալելուիա՜:

2. Փորձություններում կհաղթեմ,
Իր անունը կդավանեմ,
Չեն  կարող էլ ինձ մոլորեցնել,
Երբ օծյալ Տերն ինձ հետ է։
Կյանքիս առաջնորդ՝ ինձ միշտ պահպանող,
Վշտերս փարատող Տեր ունեմ,
Ի՜նչ հիանալի գանձ ես ունեմ
Հավիտենական կյանքի:
Ամեն ինչ կտամ իմ Փրկչին,
Որ զոհեց Իր կյանքը հանուն ինձ,
Ներեց բոլորին, ովքեր  խաչեցին,
Բարիով հաղթեց չարին։