Որոնում

302

1. Կանգնած է մեր առջև մի սուրբ զույգ,
Հանձնել են իրենց կյանքն Աստծուն:
Լսվում է բաբախումն իրենց սրտի,
Որ լցվել է սիրով Հիսուսի:

Իսկ մենք ցնծալով երգում ենք`


Ասելով` շնորհավոր,
Ասելով` շնորհավոր,
Շնորհավոր (շնորհավոր), շնորհավոր        
Ձեր պսակը փառավոր 

2. Օրհնիր Դու նրանց կյանքը, Տեր Հիսուս,
Պարգևիր երջանիկ, ուրախ օրեր,
Որ ապրեն Քեզանով միայն, ով Տեր,
Փառք տալով, գովելով անունդ, Տեր:

Իսկ մենք հավատքով երգում ենք`
Տեր, օրհնիր նրանց տունը,
Տեր, օրհնիր նրանց կյանքը,
Տեր, օրհնիր (Տեր, օրհնիր), Տեր, օրհնիր,      
Նրանց կյանքը, Տեր, օրհնիր: