Որոնում

303

1. Եկե՛ք գովենք ու երգենք մեր Աստծուն,
Օրհնենք, փառաբանենք Տիրոջ սերն անհուն,
Սաղմոսներ ասենք քնարով, տավիղով,
Ով Հոգի ունի, թող օրհնի այս երգով։

     Օրհնյալ ես, օրհնյալ, փառավոր Աստված`
     Սիրով աննման, գթած, ողորմած:
     Թագավորություն, փառք ու զորություն
     Լինի Հորն ու Որդուն և Սուրբ Հոգուն։

2. Օրհնում ենք Քեզ, Տե՛ր, քանզի մեզ սիրեցիր,
Մեր փրկության համար Որդուդ զոհեցիր:
Նվագով, երգով, սաղմոսներ ասելով՝
Օրհնում ենք Քեզ` սուրբ ես, սուրբ ես, Թագավոր։

3. Ճշմարտությունով ու Հոգով պաշտեցեք
Աստծուն, ո՛վ սուրբեր, երկրպագեցե՛ք,
Շեփոր, թմբուկով, սաղմոսներ ասելով՝
Ով Հոգի ունի, թող օրհնի այս երգով։