Որոնում

309

1. Ելնեմ ճամփա՝ ցուպը ձեռքիս,
Ուրանամ իմ փափուկ անձս:
Ավետարանն առնեմ, գնամ,
Տիրոջ գործում չծուլանամ:

     Պատերազմս պատերազմեմ ու հաղթեմ,
     Տեր Հիսուսից կենաց պսակս առնեմ:

2. Թող հեշտ թվա դժվար ճամփաս,
Տե՜ր, ուզում եմ նմանվել Քեզ:
Օտարական թեկուզ լինեմ,
Միայն, ի՛մ Տեր, Քեզ ճանաչեմ:

3. Վրանի տակ նույնիսկ ապրեմ՝
Հյուրընկալող զավակ լինեմ,
Վիրավորի վերքը կապեմ
Ու Քեզ սիրով փառաբանեմ:

4. Ծարավ մարդուն ջրիցդ տամ
Ու հոգնաբեկ Քո գիրկը գամ,
Հանգչեմ ոտքիդ շուքի ներքո,
Երջանիկ եմ, զավակն եմ Քո: