Որոնում

31

1. Լույս է տալիս կյանքին  մեր
Սերը շնչով Իր սուրբ,
Խինդով լցնում սիրտը մեր
Սերը՝ գգվող ու նուրբ։
Ողջ գիշեր մեր օրոցքին,
Ինչպես մայրը անքուն,
Մեզ համար Նա կաթոգին
Աղոթում է թաքուն։

2. Եվ երբ կայծակի թափից
Ցնցվում ենք ու դողում,
Սերն է լալիս մեր վշտից,
Վշտերից՝ ամոքում։
Սերը մեզ միշտ ներում է,
Պատվիրում է ներել,
Բոլորին Նա սիրում է,
Իր պատգամն է սիրել։

3. Սերն ուժեղ է ավելի
Սրբացած սրտերում,
Ոչ թե խանդում ահալի,
Երազի ամպերում։
Սերը մեզ ներշնչում է
Անգամ կյանքը զոհել,
Երբ մեկը հառաչում է,
Անօգ է ու անել։

4. Առանց սիրո իզուր են
Պարգեւները բոլոր,
Խաչվելն անգամ էլ զուր է,
Զուր՝ հավատքը հզոր։
Կանցնի մահվան սեւ գիրկը
Եվ արեւը բարի,
Սերն է միակ անշեջը,
Միայն սերը կապրի։

5. Նա աշխարհին էլ է չար
Նորից կյանքի կոչում,
Քանզի Աստվածն է Նա՝
<<Սքանչելի>> է կոչվում։
Ողջ գիշեր մեր օրոցքին,
Ինչպես մայրը անքուն,
Մեզ համար է կաթոգին
Աղոթում, աղոթում։