Որոնում

311

1. Դու երկնքից իջար ու մարդացար Քո Հոր կամքով
Եվ մեզ սրբեցիր Քո սուրբ, պատվական արյունով,
Խաչիդ մեծ զորությամբ ճամփա բացեցիր դեպ երկինք,
Հավատում ենք, Տե՛ր Հիսուս, Քո տված խոստումին։
       Հա՛յր իմ հավիտենական, խնդրում եմ այցելի՛ր,
       Քո երկնային անմար կրակով իմ սիրտը այրի՛ր:
       Հա՛յր իմ հավիտենական, Քո երեսն եմ փնտրում,
       Եվ, նայելով Քո աչքերին, խաղաղություն գտնում։

2. Սուրբ Հոգի, Դու իջար, բնակվեցիր մեր սրտերում
Ու մեր սրտերից հիմա □Աբբա Հայր□ ես կանչում:
Անունդ մեծարվի, փառաբանվի, իմ Տեր Հիսուս,
Դու ես միակ Տերը և ընկերը իմ հոգու։
       Հայր իմ հավիտենական, Դու սերն ես իմ միակ,
       Քեզնով եմ պարծենում, ցնծում, ուրախանում միայն,
       Հայր իմ հավիտենական, Քո երեսն եմ փնտրում
       Եվ, նայելով Քո աչքերին, խաղաղություն գտնում։