Որոնում

314

1. Երբ ճանապարհ եմ դուրս գալիս,
Իմ առջևից ես Դու գնում
Եվ ճամփան ես ինձ ցույց տալիս
ՈՒ չարիքից հեռու պահում։

Ինձ՝ օտարիս եղբայր դարձար,
Միայնակիս՝ անկեղծ ընկեր,
Ոչ մի վայրկյան չհեռացար,
Հիսուս օրհնյալ, քաղցր իմ Տեր։

2. Երբ տխուր եմ, հույս ես տալիս,
Երբ հոգնած եմ՝ ինձ զորացնում,
Ծնողիցս շուտ ես գալիս
Ու ինձ օգնում ամեն հարցում։

3. Դու իմ ճամփան ես միշտ հարթում,
Որ ոտքերս չառնեն քարին,
Եվ  կյանքս ես ապահովում
ՈՒ  սիրալիր ժպտում բարի։

4. Երբ հուսահատ արտասվում եմ,
Հույս ես տալիս, գոտեպնդում,
Երբ ծնկում եմ, փառաբանում,
Խոնարհվում ես, ինձ գուրգուրում։

5. Այնքա՜ն մեծ սեր ունես, Հիսուս,
Որ չեմ կարող խոսքով ասել,
Դու կորսված, օտար մեկիս
Քո սուրբերի հետ ես դասել։

Youtube ♪♫ ➤