Որոնում

315

1. Ահա ցուրտ ձմեռն է անցել,
Եւ փոթորիկն է դադարել,
Եկեղեցում գարնանային
Գեղեցիկ վարդեր են բացվել։
Զեփյուռը զով տաղ է երգում,
Երջանիկ հույս է ներշնչում,
Հիսուս, շուտով եկ, անհամբեր
Քեզ ենք կանչում։ (2)

Ով Հիսուս Փրկիչ, շուտով եկ,
Մենք Քեզ անչափ կարոտել ենք,
Մեզ տար երկինք՝ Քո խնջույքին,
Վայելենք սերդ երկնային։

2. Ահա եկեղեցին ծաղկել,
Սուրբ Հոգովդ է զարդարվել,
Սիրահարված է Քո սիրով,
Երգում է քաղցր տաղերով.
<<Ով Տեր, եկ շուտ կանաչ այգիդ,
Քաղիր Քո վարդ եկեղեցին,
Զատիր աշխարհի փշերից,
Որ հավետ երգենք Քեզ, Տեր իմ>>:

3. Կարոտով ենք Քեզ սպասում`
Սուրբ Հայրենիք տանես Դու մեզ,
Հափշտակվենք ամպերով մենք,
Քեզ հետ դարեր անվերջ ապրենք ։
Գովենք սրբոց հետ երգերով,
Քնարներով, տավիղներով.
<<Դու ես միայն Տեր, Թագավոր,
Սուրբ ես, սուրբ ես, մեր Թագավոր>>։