Որոնում

317

1. Ամենամեծ պարգևն Աստծո
Սերն է միայն հավերժական,
Եռապատիկ թելը սիրո
Չի կտրվի հար-հավիտյան։

    Սերը քաղցր է, երկայնամիտ,
    Սերը երբեք չի նախանձում,
    Փառք է տալիս, ուրախանում,
    Սերն իրենը չի որոնում։

2. Անգամ գետերն էլ չեն կարող
Հանգցնել աստվածային սերը,
Թեև աշխարհն ոչնչանա,
Չի մարի Քրիստոսի սերը։

    Ով մեր Աստված, շնորհ պարգևիր,
    Որ Քո սերը մեր մեջ գործի,
    Դու փառավոր մեր Տերն ես,
    Ուզում ենք մենք նմանվել Քեզ։