Որոնում

32

1. Մարել են հույսդ ու սերդ,
Քնարդ լռել է տխուր,
Տրտում են հիմա երգերդ,
Ո՜հ, եղբայր իմ, ընկեր իմ, ո՞ւր ես դու։

2. Լքել ես դու մթնում լույսը,
Խավարը մանգաղ է մի սուր,
Կտրել է հավատքդ ու հույսդ,
Ո՜հ, եղբայր իմ, ընկեր իմ, ու՞ր ես դու:

3. Աստղերն՝ աղոթում անշշուկ,
Ծաղկունքն աղոթք են շշնջում,
Լոկ դու մնացիր անաղոթք,
Ո՜հ, եղբայր իմ, ընկեր իմ, ո՞ւր ես դու։

4. Ողբում է երկինքը համակ,
Սուրբերն՝ աղոթում քեզ համար,
Արցունք կա աչքին Հիսուսի,
Ո՜հ, եղբայր իմ, ընկեր իմ, ո՞ւր ես դու։

5. Մարել են հույսդ ու սերդ,
Քնարդ լռել է տխուր,
Տրտում են հիմա երգերդ,
Ո՜հ, եղբայր իմ, ընկեր իմ, դարձիր տուն։