Որոնում

321

1. Քաջ լինենք միշտ, եղբայրնե՛ր,
Հիսուսի պես Տեր ունենք,
Հաղթական, սուրբ և արդար
Զորապետ Հիսուս ունենք։
     Թող սարսափեն դևերը,
     Հայր Աստծո սուրբ զորքն ենք մենք,
     Հիսուսի օրհնյալ Հոգով
     Կնքված սուրբերն ենք մենք։

2. Միշտ խոնարհ լինենք, քույրե՛ր,
Հիսուսի պես Տեր ունենք,
Հաղթական, սուրբ և արդար,
Մեծ եղբայր Հիսուս ունենք։
     Թող սարսափեն դևերը,
     Հայր Աստծո դուստրերն ենք մենք,
     Հիսուսի օրհնյալ Հոգով
     Կնքված՝ սուրբերն ենք մենք։

3. Մենք՝ բոլորս միասին,
Հիսուսի պես Տեր ունենք,
Հաղթական, սուրբ և արդար,
Մեզ սիրող Հիսուս ունենք։
     Թող սարսափեն դևերը,
     Հիսուսի սուրբ հարսն ենք մենք,
     Հիսուսի օրհնյալ Հոգով
     Նշանված կույսերն ենք մենք։