Որոնում

323

1. Ով Դու` բարի Հովիվ, մեզ մոտ եկ,
Քո արոտի գառնուկներն ենք մենք,

Տար մեզ փրկության սուրբ աղբյուրին,
Հոգիս ծարավ է կենաց ջրին։

2. Ես մի խեղճ գառնուկ էի կորած,
Մեղքի անապատում՝ մոլորված,
Անուշ ձայնդ երբ որ լսեցի,
Դեպի Քեզ շտապելով վազեցի։

3. Ես հիմա ուրախ եմ Քեզնով, Տեր,
Հեռացել են ինձանից վախեր,
Քանզի, Տեր, դու բարի Հովիվ ես,
Փորձանքից ինձ հեռու կպահես։

4. Ես հիմա հանգիստ եմ Քո գրկում  
Եվ, Տեր, միշտ Քեզ եմ ապավինում,
Ներկայությունդ եմ վայելում
Եվ Քո խոսքերով կերակրվում։